Առողջապահություն 3.2009
Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները
Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով, ուռուցքով հիվանդների մասնագիտացված օգնության համակարգերի կառուցվածքի ստեղծման անհրաժեշտությամբ:
Ժամանակակից ուռուցքաբանությունը բազմեզր գիտություն է, որը հիմնված է ինչպես կանցերոգենեզի տեսական հիմքերի, այնպես էլ ուռուցքների կլինիկական տեսակետների խորը ուսումնասիրման վրա: Ցավոք, օրգանիզմում ձևավորվող քաղցկեղային գործընթացը վիրաբույժին հայտնի է դառնում դրա զարգացման ոչ նախնական, նույնիսկ ոչ սկզբնական փուլերում, այլ արդեն քաղցկեղային նորագոյացության` չարորակ ուռուցքի առկայության կամ արդեն տարածուն ախտաբանական երևույթների շրջանում: Ահա թե ինչու վերջին տասնամյակներում զարգացած, զարգացող երկրներում չարորակ նորագոյացությունները բնակչության հիվանդացության, հաշմանդամության, մահացության ընդհանուր կառուցվածքում դասվում են առաջատար, սոցիալ-տնտեսական, պսիխոէմոցիոնալ, այլ հարցերի բարդ համալիրում այն կարևոր խնդիրների շարքին, որոնք նաև համապետական նշանակություն ունեն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, երրորդ հազարամյակի սկզբում ամբողջ աշխարհում տարեկան ախտորոշվել է չարորակ ուռուցքով հիվանդության միջին հաշվով 10 մլն, մահվան 6 մլն դեպք: Նախնական հաշվարկներով` 2020-ին առաջնային հիվանդների թիվը կկազմի 20, մահացածներինը` 12 մլն, հիվանդների ընդհանուր թվում թոքի քաղցկեղը կկազմի 12,3%, կրծքագեղձինը` 10,4%, հաստ աղիքինը` 9%: 2010 թ. աշխարհում կանխատեսվում է տղամարդկանց թոքերի, կանանց` կրծքագեղձերի, հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացության ցուցանիշների աճ:
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճի բարձր տեմպեր են գրանցվում նաև Հայաստանում: Ասենք, որ 1995-ից այդ ցուցանիշի միջին տարեկան աճը կազմել է 3,2%: 2007թ. վերջում հանրապետությունում հաշվառված էր 28439 հիվանդ: Հիվանդացության ցուցանիշը 100000 բնակչի հաշվով (երկու սեռը միասին) կազմել է 224,0: Այդ տարի գրանցվել է 7294 նոր հիվանդ: Հայաստանում քաղցկեղի առավել հաճախակի հանդիպող տեղակայումներն են եղել շնչափողը, բրոնխները, թոքերը (17%), կրծքագեղձը (13,9%), միզային համակարգը (10,4%), կանացի սեռական օրգանները (8,5%), ստամոքսը (8,5%): Մնացած 41,7%-ը կազմել են քաղցկեղի այլ տեղակայումները: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության վերլուծությունը ցույց է տվել, որ առավել հաճախ ախտահարվում են մարսողական համակարգի օրգանները` 26,3%:
Հիվանդացության աճի հետ մեկտեղ 2008թ. հանրապետությունում դիտվել է նաև քաղցկեղի բարձիթողի դեպքերի աճ. III-IV փուլերում (ուշացած) առաջին անգամ դիմող հիվանդները կազմել են 56,2, իսկ 2007թ.-ին` 59,8%:
Հանրապետության բնակչության` ուռուցքներով հիվանդացության կանխորոշման մեր հաշվարկները ցույց են տվել, որ 2025-ին կարելի է կանխատեսել քաղցկեղով հիվանդացության աճ (11250 դեպքով), այսինքն` 2007թ. հետ համեմատած այն կկազմի 54.2%, ընդ որում` տղամարդկանց շրջանում կարձանագրվեն թոքերի, շագանակագեղձի, հաստ աղիքի, միզապարկի, իսկ կանանց` կրծքագեղձի, հաստ աղիքի, թոքի քաղցկեղով հիվանդացության առավել մեծ աճ:
Վերջին տասնամյակներում ավելի մեծ զարգացում, տարածում են ստանում բուժման զուգորդված, համալիր եղանակները (նախավիրահատական` նեոադյուվանտ, հետվիրահատական` ադյուվանտ, ինչպես նաև ներվիրահատական ճառագայթային ու դեղորայքային): Այսպես, եթե հետվիրահատական բուժմամբ զգալիորեն կայունանում են վիրահատական միջամտության արդյունքները, ապա վիրահատության ենթակա հիվանդների նախավիրահատական բուժումն անցկացվում է ուռուցքի տեղային կրկնությունների ու մետաստազների կանխարգելման նպատակով: Վիրահատության ոչ ենթակա առաջնային ուռուցքների դեպքում նախավիրահատական բուժմամբ ուռուցքի չափսերը փոքրանում են, վերանում են ուղեկցող բորբոքային երևույթները, որով բարենպաստ պայմաններ են ստեղծվում արմատական վիրահատություն կատարելու համար:
Համալիր բուժման մյուս կարևոր փաստարկն այն է, որ ուռուցքի տեղային աճն ուղեկցվում է քաղցկեղային բջիջների` ավշային, արյունատար ուղիներով տարածմամբ, ուստի բուժման սխեմայում տեղային ազդեցության մեթոդները (վիրահատություն, ճառագայթահարում) պետք է զուգակցվեն ընդհանուր դեղորայքային բուժմամբ, որն անմիջականորեն ուղղված է ուռուցքային դուստր զանգվածների դեմ:
Ուռուցքաբանական ծառայությունը սերտորեն կապված է ընդհանուր բուժական ցանցի հիմնարկների գործունեության հետ: Ուռուցքով հիվանդների առաջնային հետազոտումը, հայտնաբերումը հիմնականում կատարվում են պոլիկլինիկաներում, ստացիոնարներում: Ուռուցքով հիվանդների գրեթե 50%-ը բուժվում է ընդհանուր բուժական ցանցի (հիմնականում վիրաբուժական) ստացիոնարներում: Մի շարք տեղակայումների դեպքում (մարսողական օրգաններ, գինեկոլոգիա, ՔԿԱ, այլն) վիրաբուժական ստացիոնարներում հոսպիտալվածների տոկոսը, որոնց ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն, նշանակալիորեն բարձր է:
Ընդհանուր պրոֆիլի ստացիոնարները զուրկ են բուժման համալիր եղանակների կիրառման հնարավորությունից: Ուռուցքային վիրաբուժության պարտադիր կանոնները չպահպանելը, ինչպես նա պահանջվող համարժեք մեթոդներից չօգտվելը բերում են չարդարացված արդյունքների: Մեր դիտարկումների համաձայն, ինչպես նաև գրականության տվյալներով, մասնագիտացված ուռուցքաբանական կլինիկաներում բուժված հիվանդների ապրելու հավանականությունը ընդհանուր վիրաբուժական կլինիկաներում բուժվածների հետ համեմատած 2-3 անգամ ավելի մեծ է և 3-4 անգամ սակավ են լինում հիվանդության լոկոռեգիոնար կրկնությունները:
Հանրապետությունում ուռուցքաբանական ծառայության հետագա կատարելագործման հեռանկարները դիտարկելիս, անհրաժեշտ ենք համարում մի շարք միջոցառումներին զուգահեռ նշել մասնագիտացված ուռուցքաբանական կլինիկաներում հիվանդների առավելագույն կենտրոնացման անհրաժեշտությունը: Ուռուցքով հիվանդների բուժման համար, բացի համապատասխան կադրերից, անհրաժեշտ են նաև ճառագայթային, համալիր բուժման համար հատուկ սարքավորումներ, պայմաններ:
Անհարկի ենք համարում նաև բուժական տարբեր հաստատություններում քիմիաթերապիան որպես անելանելի վիճակից դուրս գալու միջոց ընտրելը: Քիմիական դեղերը պետք է նշանակվեն խիստ ցուցումներով, հաշվի առնելով ուռուցքային պրոցեսի մի շարք գործոններ, խնդիրներ, չափորոշիչներ: Այդ առումով քիչ չեն ընդհանուր բուժական ցանցում բժիշկների չարդարացված ‚գործունեությանե ցավալի հետևանքները:
Հակաքաղցկեղային պայքարի գաղափարը բխում է այն փաստից, որ քաղցկեղը մեծ մասամբ կարելի է կանխարգելել, իսկ դրա առկայության դեպքում` վաղ ախտորոշմամբ ապահովել կայուն ապաքինում: Տնտեսապես զարգացած երկրներում հակաքաղցկեղային պայքարի առաջնությունը տրվում է քաղցկեղի առաջացման պատճառների, ռիսկի գործոնների բացահայտմանն ու վերացմանը, որից հետո` վաղ ախտորոշման որակի բարելավմանը, վերջում` հակաուռուցքային բուժման մեթոդների կատարելագործմանը:
Քաղցկեղի առաջնային, երկրորդային կանխարգելման գործի կազմակերպման ու իրականացման համար պահանջվող ֆինանսական ծախսերը բավական մեծ են, լրիվ ծավալով անմատչելի նույնիսկ բնակչության եկամուտների բարձր մակարդակով երկրների համար: Ամբուլատոր ուռուցքաբանական ծառայության հզորացումը, հատկապես հանրապետության փոքր քաղաքներում, շրջանային կենտրոններում, ուր զգալի ճեղքվածք կա հիվանդության ախտորոշման հարցերում բժշկության նվաճումների ու պոլիկլինիկայի բժշկի հնարավորությունների միջև, մասնագիտական օգնությունը կդարձնի առավել հասանելի, կբարձրացնի ընդհանուր բուժական ցանցի բժիշկների, ինչպես նաև բնակչության ուռուցքաբանական զգոնությունը:
Ուռուցքաբանության արդի նվաճումները վկայում են, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն չէ, քանի որ ժամանակին ու ճիշտ բուժման դեպքում հիվանդների մեծ մասն ապաքինվում է:
Կարդացեք նաև
Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...
Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...
Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...
Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...
Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...
Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...
Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն